1698 դիտում
09:37 04-05-2022
Հայ-թուրքական գործընթացն ընթանում է դանդաղ. Թոմաս դե Վաալ․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Քարնեգի հիմնարդամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով, թե՛ Երևանում և թե՛ Անկարայում առկա է գիտակցում, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որն, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:
«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,-ասում է նա:
Դե Վաալը հույս է հայտնում, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:
«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- պնդում է Թոմաս դե Վաալը:
Սակայն, ըստ վերլուծաբանի, հայ-թուրքական գործընթացը ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում, պնդում է վերլուծաբանը:
«Դրա արդյուքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասում է նա:
«Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ այս գործընթացը կարող է հանգեցնել բազմաթիվ փոփոխությունների տարածաշրջանում, ինչպես նաև նվազեցնել Երևանի կախվածությունը Մոսկվայից: Նա գտնում է, որ Մոսկվան շահագրգրված չէ հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ՝ չնայած հայ-ռուսական վերջին հայտարարությունն ընդգրկում էր այս գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին դրույթ:
«Դա Մոսկվայի կողմից խելացի միջոց է ներկայացնելու իր դիրքորոշումը հանրային հարթակում, սակայն վստահ չեմ, որ նրանք իրականում այդպես են մտածում: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ են, և նրանց քաղաքականությունը տարբերվում է Հարավային Կովկասի մի շարք կոնկրետ հիմնախնդիրներում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացներին՝ պատրաստակամություն հայտնելով սատարել կողմերի միջև ուղիղ երկխոսությունը:

Նմանատիպ նյութեր
1243 դիտում
18:21 08-09-2014
ԼՂ խնդիրը կկարգավորվի միայն կողմերի իրական ցանկության դեպքում. Թոմաս Դե Վաալ. տեսանյութ
2503 դիտում
10:08 23-03-2017
Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը. Թոմաս դե Վաալ. «168 ժամ»
2347 դիտում
10:34 05-03-2021
Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»