2506 դիտում
10:08 23-03-2017
Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը. Թոմաս դե Վաալ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը։ Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր։ Ես կասեի, որ ռուսական անվտանգության և ռազմական մարմինները հետաքրքրված են ստատուս-քվոյի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման հարցում։
Մյուսները, ինչպիսին բիզնես էլիտան և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, հակամարտության կարգավորման հնարավորություններ են տեսնում՝ հավատալով, որ խաղաղ կարգավորում կարող է ձեռք բերվել, ինչը կընդլայնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում՝ բացելով կոմունիկացիոն կապերը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, եվրոպացի փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և ռուսական շահերին։
Նրա կարծիքով՝ ռուսական գործոնի գլխավոր պարադոքսն այն է, որ Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը՝ վաճառելով սպառազինություն երկու կողմերին, սակայն չունի շահ նոր հակամարտության բռնկման մեջ։ «Կարճ ասած, չափազանց շատ են ռուսական շահերը միայնակ հակամարտության կարգավորումն ապահովելու նպատակով։ Մյուս միջազգային խաղացողներն անպայմանորեն պետք է ներգրավվեն»,- ասել է դե Վաալը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
18:21 08-09-2014
ԼՂ խնդիրը կկարգավորվի միայն կողմերի իրական ցանկության դեպքում. Թոմաս Դե Վաալ. տեսանյութ
2347 դիտում
10:34 05-03-2021
Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ․ «Առավոտ»
1698 դիտում
09:37 04-05-2022
Հայ-թուրքական գործընթացն ընթանում է դանդաղ. Թոմաս դե Վաալ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»