211652_close_icon
views-count966 դիտում article-date 18:06 08-09-2014

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը: Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ այդ միջոցներն ուղղվելու են երկրի ֆինանսական ոլորտի բարեփոխումներին: Փոխառությունը հատկացվել է 16 տարով՝ 7 տարի արտոնյալ ժամկետով, լողացող տոկոսադրույքով: Փոխառության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին:

Նմանատիպ նյութեր