211652_close_icon
views-count18591 դիտում article-date 23:31 08-09-2014

Երևանի Աբովյան փողոցում կին վարորդը Nissan March֊ով կողաշրջվելով հայտնվել է կանաչ զանգվածում․ նրան օգնության են հասել քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8֊ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․00֊ի սահմաններում Nissan March մակնիշի 77 ZQ 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 38֊ամյա Քրիստինե Աղաբաբյանը Աբովյան փողոցում՝ «Պիտեր և Պոլ» խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ծաղկամանին և կողաշրջվելով հայտնվել կանաչ զանգվածում։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարների խումբը՝ 1 մարտական հաշվարկով և ճանապարհային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի 2֊րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Նախնական տվյալներով Nissan March մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 38.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր