211652_close_icon
views-count34118 դիտում article-date 18:22 19-08-2015

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Nissan March-ով հարվածել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով` հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 24-ամյա Մեհրաբ Մանուկյանը իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 204 համարանիշի ավտոմեքենայով Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով` հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից որոշ ժամանակ անց ժամանել է դեպքի վայր: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վթարի վայրում վարորդը հայտարարում էր, որ ինքը ձորում է հայտնվել, քանի որ մեկ այլ տրանսպորտային միջոց նախ` խոչընդոտ է ստեղծել իր համար, իսկ հետո հարվածել է ավտոմեքենային, որից հետո ինքը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել է ձորում: Նա հայտարարում էր նաև, որ ինքը քշել է 60 կմ /ժ արագությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր