1617 դիտում
09:14 10-09-2014
Հայաստանը ԵՄ-ին «հիասթափեցրեց», սակայն ԵՄ-ն այստեղ ավելի մեծ ջանքեր և միջոցներ է ներդնում. ՀԺ
«ԵՄ Հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2014-2017 թվականներին ՀՀ-ին կտրամադրի 140-170 մլն եվրո օժանդակություն: Այս մասին ասված է սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 միլիարդ եվրո: Հայաստանից բացի, ֆինանսավորման այս փաթեթում ներառված են Բելառուսը, Ալժիրը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Մարոկկոն, Թունիսը և Ադրբեջանը:
Նշվում է, որ Հայաստանին հատկացվող գումարը նախատեսված է երեք առաջնահերթ ոլորտների համար՝ մասնավոր հատվածի զարգացում, հանրային կառավարման և արդարադատության ոլորտների բարեփոխում: Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունը նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին 2007-2010 թվականներին տրամադրել է 97.4 մլն եվրո, 2011-2013-ին 104 մլն եվրո:
Ստացվում է, որ չնայած Հայաստանը ԵՄ-ին «հիասթափեցրեց»՝ հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, այնուամենայնիվ ԵՄ-ն այստեղ ավելի մեծ ջանքեր և միջոցներ է ներդնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4514 դիտում
01:44 05-09-2015
Եվրո-2016. Հայաստանի հավաքականը նորից հիասթափեցրեց. տեսանյութ
18789 դիտում
20:46 05-04-2018
Խոսեպ Գվարդիոլա. «Լիվերպուլի» երկրպագուների արարքն ինձ հիասթափեցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ