1410 դիտում
10:24 10-09-2014
«Բարև Երևան»-ի անդամները երկար ժամանակ հրել են քաղաքապետարանից իրենց հատկացված ԳԱԶ-3110-ը. ՀԺ
«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները երեկ բավականին երկար ժամանակ «բռթել» են քաղաքապետարանից իրենց հատկացված ծառայողական ԳԱԶ-3110 մեքենան, որպեսզի հասնեն նիստին: Այս մասին մեր թղթակցին պատմել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: ԳԱԶ-3110-ը, որ նախորդ տարի ստացել է «Բարև Երևանը», խարխուլ մեքենա է, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ փչանում է: Խմբակցության անդամները ստիպված են լինում մեքենայի շարժիչը գործի դնելու համար այն հրել մայրաքաղաքի փողոցներում: «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»,- այսպես է ձևակերպել Անահիտ Բախշյանը 2003 թվականի արտադրության «3110»-ը նկարագրելիս»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Երեկ առավոտյան գործի դնելու համար էլի հրել ենք»:
«Նախօրեին էլ փչացել էր, մնացել էինք քաղաքի կենտրոնում»,- թերթի թղթակցին պատմել է «Բարև Երևանի» անդամ Դավիթ Սանասարյանը:
Ծառայողական մեքենաներ են ստացել նաև ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Սակայն, ինչպես թերթի թղթակցին պատմել է Անահիտ Բախշյանը, նրանց մեքենաները արտասահմանյան արտադրության են և գտնվում են բարվոք վիճակում: Երեկ, ավագանու նիստից հետո «Բարև Երևանին» Տարոն Մարգարյանը հորդորել է մի քիչ էլ համբերել տեղեկացնելով, որ առաջիկա օրերին խմբակցությանը հատկացնելու են «ԿԻԱ» մակնիշի նոր ավտոմեքենա:
«Մինչ այդ, հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանին սպասարկում է շուրջ հարյուր հազար դոլարանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա»,–նկատում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
847 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ