211652_close_icon
views-count9800 դիտում article-date 10:32 10-09-2014

Երևանի ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները կարողացան կանխել կնոջ ինքնասպանությունը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի կին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով կամրջի մոտ ծառայություն կատարող կարգախմբերին հրահանգվել է, որպեսզի նրանք շտապ մոտենան կամրջին: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանն ու տեսուչ Էդիկ Մկրտչյանը քաղաքացիների օգնությամբ մոտ 10 րոպե բանակցել են այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն, ականատեսների պատմելով, նա անընդհատ պնդում էր, որ այդպես է որոշել. «Չեմ ուզում ապրել, իմ որոշումը վերջնական ա, պետք ա ցած նետվեմ»: Բարեբախտաբար ՃՈ աշխատակիցներն ու քաղաքացիները կարողացել են նրան բռնել և դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Կնոջը տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կինը միայն հայտնել է, որ իր անուն-ազգանունը՝ Արմինե Մարգարյան:

Նմանատիպ նյութեր