946 դիտում
15:47 10-09-2014
Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին «Մաներհեյմի գիծ» կառուցելու անհրաժեշտության մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին կկառուցի պաշտպանական կառույցների ժամանակակից հզոր համալիր, որը կլինի «Մաներհեյմի գծի» համարժեքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պորոշենկոն հայտարարել է. «Եթե հնարավոր չլինի առանց Մաներհեյմի գծի, ապա նշանակում է, որ անհրաժեշտ է կառուցել նաև այդպիսի ամրությունների գիծ, միայն թե առավել հզոր՝ հաշվի առնելով նախորդները: Ուշադրություն եմ հրավիրում նրան, որ դա ոչ թե 41-42 թվականների ամրությունների կառուցում է, այլ՝ այնպիսի ամրությունների կառուցում, որոնց կարիքը ներկայումս ունի ժամանակակից պաշտպանական գիտությունը»:
Նրա խոսքերով՝ պաշտպանական համալիրը պետք է իրենում ներառի միայն սպառազինությունների ոլորտի ժամանակակից մշակումներ, ինչպիսին է խորը էշելոնացված պաշտպանությունը՝ տանկային դիրքերով, համազարկային կրակի համակարգից պաշտպանվելու մեխանիզմներով, ժամանակակից հաղորդակցություններով և այլն:
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
23:26 15-05-2014
Մերկելը հայտարարել է ՌԴ֊ի հետ համագործակցելու անհրաժեշտության մասին
1218 դիտում
12:12 26-08-2014
Ռումինիայում վերստին հայտարարել են Մոլդովայի հետ միավորվելու անհրաժեշտության մասին
Այս բաժնից
1099 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն