211652_close_icon
views-count1465 դիտում article-date 16:36 10-09-2014

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ «Նաիրիտ»-ի տնօրենի հրաժարականի և աշխատավարձերի վերադարձման մասին

ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության հետ հարց ու պատասխանից առաջ լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից փորձեցին հետաքրքրվել, թե «Նաիրիտ»-ի աշխատակիցները երբ կստանան իրենց աշխատավարձի թեկուզ որոշակի մասը: Նախարարը խոստացավ, որ մինչև ամսի 15-ը կվճարվի աշխատավարձերի մի մասը: Հետաքրքվեցին նաև, թե «Նաիրիտ»-ի տնօրենն ինչու հրաժարական տվեց, սակայն այդ հարցին նախարարը պատասխանեց մասամբ՝ ընդգծելով, որ տնօրենը հրաժարական է տվել սեփական դիմումի համաձայն: Անձամբ նախարարից փորձեցին ճշտել նաև, թե արդյո՞ք հայտնի են դարձել «Նաիրիտ»-ը թալանողների անունները, ինչին, ի պատասխան նա խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել իրավապահներին:

Նմանատիպ նյութեր