211652_close_icon
views-count1224 դիտում article-date 20:02 10-09-2014

Գերությունից հետո խոշտանգումների արդյունքում մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի զավակները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը ուղարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին[b][color=#EF2929] SHAMSHYAN.com-[/color][/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ իրենք գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ այս տարվա մարտի 4-ին գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ոչ թե բնական մահով է մահացել, այլ ադրբեջանցիներն են նրան սպանել: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Հ. Խոջոյանը նշել էր, որ հորն Ադրբեջանում դիզվառելիք են ներարկել, ինչի ընթացքում օրգանիզմը քայքայվել ու մահվան պատճառ է դարձել: Մինչեւ այդ էլ տիկին Հեղինեն [b][color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color][/b]ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:

Նմանատիպ նյութեր