5394 դիտում
20:32 10-09-2014
Ավտովթար Երևանում. «Դրախտ» ռեստորանային համալիրի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր, սեպտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 32-ամյա Արմեն Խաչատրյանը Աբովյան պուրակում իր վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 VT 505 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կանաչապատ գոտու եզրաքարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 16-ամյա Սուսաննա Խաչատրյանը, 22-ամյա Անահիտ Կարապետյանը և 25-ամյա Նարեկ Եղիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների, վիրավորներից երկուսը աշխատում են «Դրախտ» ռեստորանային համալիրում:
Նմանատիպ նյութեր
4673 դիտում
23:28 25-03-2014
«Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի ենթարկված ծերունին մահացավ
13948 դիտում
12:45 20-11-2014
Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. «Արքայաձոր» ռեստորանային համալիրի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց