211652_close_icon
views-count1170 դիտում article-date 12:04 11-09-2014

Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադային կներկայացնի սեպտեմբերի 16-ին

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադային կներկայացնի սեպտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Վերջինս ընդգծել է, որ խորհրդարանն անմիջապես քվեարկելու է այդ հարցի շուրջ: Նա նաև նկատել է, որ խորհրդարանի կողմից Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցում ձգձգումներ չեն լինի: Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ պայմանավորվել է համաժամանակյա վավերացման շուրջ:

Նմանատիպ նյութեր