15439 դիտում
13:12 11-09-2014
Խոշոր ավտովթար Երևանում. «Սիգարոն» ՓԲԸ-ի աշխատակիցը ոչ սթափ վիճակում՝ ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Աճառյան 12 շենքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Վելիցյանի վարած Nissan մակնիշի 34 VT 440 համարանիշի, Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 19-ամյա Սամվել Դումանյանի վարած Toyota մակնիշի 01 TD 010 համարանիշի և Երևան քաղաքի Տիգրան Մեծի 1-ին նրբանցքի բնակիչ, 25-ամյա Հայկ Դանիելյանի վարած Lexus մակնիշի 87 ZZ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nisan-ի ուղևոր, Երևանի Արարատյան 33 փողոցի բնակիչ, 22-ամյա Գագիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Օրթոպեդիայի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկաես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ս. Դումանյանը Toyota-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթեզրին ու բախվել բնակելի շենքի պատին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ս. Վելիցյանը աշխատում է «Սիգարոն» ՓԲԸ-ում՝ որպես պահեստապետ, ով քննիչի հանձնարարականով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+