35165 դիտում
09:41 13-07-2015
Երևանում 29-ամյա վարորդը` ոչ սթափ վիճակում Mercedes-ով խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Ռաֆիկ Քոթանջյանի վարած Mercedes մակնիշի 61 PP 616 համարանիշի և 31-ամյա Վարդգես Ասատրյանի վարած Daihatsu մակնիշի 34 MD 770 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և Daihatsu մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 28-ամյա Մարինե Ղուկասյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա երեխաները՝ 4-ամյա Մերի և 8-ամյա Մարտին Ասատրյանները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Daihatsu-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել և ավտոմեքենաներից դուրս են բերել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները և քաղաքացիները, իսկ օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Daihatsu-ի վարորդ Վ. Ասատրյանն ու ուղևոր Մ. Ղուկասյանը ամուսիններ են, իսկ Mercedes-ի վարորդ Ռ. Քոթանջյանը քննիչի հանձնարարականով ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9448 դիտում
23:00 05-08-2014
Ըստ հավաքվածների Երևանում 56-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)