Ղրիմի բնակիչների 98 տոկոսը ռուսական անձնագրեր են ստացել
Ղրիմի բնակիչների 98 տոկոսին ռուսական անձնագրեր են հանձնվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ֊ի շրջանային միգրացիոն վարչության ղեկավարին։
«Անձագրեր ստանալու հարցը գրեթե ավարտված է։ Ներկայումս անձնագրեր են ստացել բնակիչների 98 տոկոսը»,֊ հայտարարել է Յարոշը։
Ըստ Յարոշի խոսքերի, մնացած 2 տոկոս բնակիչները միգրացիոն ծառայություն չեն դիմել։