211652_close_icon
views-count1591 դիտում article-date 13:26 24-03-2014

Ղրիմի ավելի քան 2,5 հազար բնակիչներ ռուսական անձնագրեր են ստացել

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը Ղրիմի բնակիչների համար արդեն ավելի քան 2,5 հազար ռուսական անձնագրեր է ձևակերպել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով վարչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կալուժնիին։ «Ղրիմի բնակիչների կողմից ռուսական անձնագիր ստանալու ավելի քան 29 հազար հայտ է ընդունվել»,֊ հավելել է նա։ Կալուժնին նաև նշել է, որ Ուկրաինայի քաղաղացիները, ովքեր ցանկություն չունեն դառնալ ՌԴ֊ի քաղաքացի, Ղրիմի տարածքում գտնվելու համար պետք է կացության իրավունք ձեռքբերեն։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի բնակիչները կարող են ռուսական անձնագրեր ստանալ։

Նմանատիպ նյութեր