211652_close_icon
views-count1933 դիտում article-date 08:37 15-03-2014

Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ իրենց տեսակետը հայտնելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները 2 օր առաջ հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ քննարկման ժամանակ հայ համայնքը կոչ է արել ղրիմահայերին միանալ Ռուսաստանի Դաշնությանը. «Ղրիմը Հայաստանի չափ տարածք է, ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել և ասել՝ սա արեք, նա մի արեք։ Մենք միայն կոչ ենք արել՝ միանալ ՌԴ-ին»։ Հայ համայնքի նախագահի խոսքերով՝ իրենց այս օրերին և, առհասարակ, Հայաստանի կառավարությունից որևէ աջակցություն չի եղել. «Սփյուռքի նախարարությունից զանգահարում են երկու-երեք օրը մեկ։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է զանգահարում, իր տեսակետն ասում, որ զգույշ լինենք։ Աջակցություն ոչ այն ժամանակ է եղել, և ոչ էլ հիմա կա։ Ընդամենը երեխաների համար գրքեր են տալիս ու վերջ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր