211652_close_icon

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 420 հազար մարդ

views-count1183 դիտում article-date 21:47 11-09-2014
Չինաստանի հարավ֊արևմուտքում՝ Սիչուան նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է 426 հազար մարդ։ Տեղի իշխանությունները տարհանել են 112․5 հազար մարդու։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Նահանգի գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով ջրի տակ է անցել 500 հա հողատարածք։ Ջրհեղեղի հետևանքով ավտոճանապարհներ և կապի միջոցներ են վնասվել։ Աղետի հետևանքով ընդհանուր վնասի չափը կազմում է 3,43 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր