211652_close_icon
views-count1877 դիտում article-date 10:23 12-09-2014

Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որ բաժանի Վարդենիսի բնակիչներին. Ժողովուրդ

«Սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հրահանգով մարզպետարանի անունից «Եվրոպա» ընկերության հետ պայմանագիր է կնքվել՝ցինկապատ, մետաղական, պողպատյա թիթեղներ գնելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որպեսզի բաժանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կարկուտից ու քամուց տուժած բնակիչներին: «Այս լուրի մեջ երկու ուշագրավ բան կա. առաջինը, որ պայմանագիրը կնքվել է հենց այն ընկերության հետ, որի սեփականատիրոջ «փեսան» նույն մարզից ընտրված պատգամավորն է՝ Կարեն Բոթոյանը: Երկրորդ՝ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Վարդենիսի տուժած բնակիչներին փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել: Իսկ թե որտեղ է ծախսվել մնացած 8 մլն դրամը, պաշտոնական փաստաթղթերում դեռ չի երևում»,- հավելում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր