Համաճարակ ու պատերազմական իրավիճակ, բայց այդ ամենը չխանգարեց Երևանի քաղաքապետին, որպեսզի քաղաքապետարանում բաժանի 47.000.000 դրամի պարգևավճար
ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաճարակ ու պատերազմական իրավիճակ,բայց այդ ամենը չխանգարեց Երևանի քաղաքապետին,որպեսզի քաղաքապետարանում բաժանի 47.000.000 դրամի(մոտ 100.000դոլար) պարգևավճար:
Չէ,բայց դուք տեսեք թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանը անցնում:Փաստորեն քաղաքապետարանում լավ էլ ուտուշ -խմուշա,որովհետև ըստ պաշտոնական տվյալի 47մլն պարգևավճար է բաժանվել ու գիտե՞ք ամենա տարօրինակը որն է,որ այդ ամենը արել են ժողովրդից թաքուն ու հրապարակել են այն ժամանակ,երբ բացահայտվել է իրականությունը:Փաստորեն էս մեր անհայտ կորած օտարերկրյա փեսան(քաղաքապետը)իր մասին հիշեցնել է տալիս միայն այն ժամանակ,երբ քաղաքապետարանում բաժանվում է աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ:
Ցավալին այն է,որ այս ամենը կատարվում է այն ժամանակ,երբ մեր երկրում և´պատերազմական իրավիճակ էև´չհաղթահարվող կորոնավիրուս:Մարդկանցից շատերը զրկվել են աշխատանքից,զրկվել են օրվա հացի գումարից ու էս ապիկարները փոխանակ մի բանով օգնեն էս խեղճ ու կրակ մարդկանց փոխարենը զբաղված են բյուջեն լափելով ու սեփական գրպանները լցնելով»։