2191 դիտում
11:10 12-02-2015
Ճամբարակի բնակիչների մի մասը մինչև հիմա տանիքի թիթեղ այդպես էլ չի ստացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել էին դեռևս սեպտեմբերին տեղացած կարկուտից, պետք է տանիքի թիթեղներ ստանային: Սակայն նրանց մի մասը մինչև հիմա իր հասանելիք թիթեղներն այդպես էլ չի ստացել: Թերթին հայտնի է դարձել, որ կարկուտի հետևանքով վնասները հաշվարկող հանձնաժողովը տուժած 51 տուն իր ցուցակում չի հաշվառել:
Արդյունքում նշված ընտանիքներն այդպես էլ իրենց թիթեղները չեն ստացել և հետո են միայն իմացել, որ իրենց անունները ցուցակներում չկան: Թերթի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ 51 տուն բաց է թողնվել, Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը պատասխանել է, որ հաշվառելիս տանը մարդ չի եղել, չէ որ մինչև տանիք չեն բարձրանում, ճիշտ չեն կարողանում հաշվառել: Ըստ քաղաքապետի՝ նշված 51 ընտանիքներին տանիքի թիթեղներ տրամադրելու հարցը ներկայումս քննարկման փուլում է: Բայց մինչև որոշում կայացնեն, ձմեռը կավարտվի, ու երբ սկսեն հատկացնել առանց տանիք մնացածների ծածկերը, ամառը կգա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
10:23 12-09-2014
Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որ բաժանի Վարդենիսի բնակիչներին. Ժողովուրդ
1941 դիտում
23:41 14-01-2015
Վահանի եւ Ճամբարակի բնակիչների գազի վարձավճարի մի մասը կփոխհատուցի կառավարությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»