211652_close_icon
views-count912 դիտում article-date 17:16 12-09-2014

Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշ տարածքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը չի սպառնա Ուկրաինայի անկախությանը. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշ տարածքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը չի սպառնա Ուկրաինայի անկախությանը: Այս մասին հաղորդում է UNIAN լրատվականը: Պորոշենկոն նկատել է, որ օրենքի ընդունման կապակցությամբ առկա է որոշակի մտահոգություն, սակայն դա որևէ կերպ չի վտանգում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա նաև հավելել է, որ առաջարկում է իշխանության ապակենտրոնացման համար ընդունել սահմանադրական ուղղումներ:

Նմանատիպ նյութեր