211652_close_icon
views-count1919 դիտում article-date 21:45 12-09-2014

Թուրքիան երբեք Ղրիմը չի ճանաչի Ռուսաստանի մաս. Ջեմիլ Չիչեք

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում Ղրիմը ճանաչել՝ որպես ռուսական՝ նվանելով փաստը միջազգային օրենսդրության կոպիտ խախտում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայիս վիճակը Ուկրաինայում և Ռուսաստանի ռազմական գործողությունները: Տուրչինովը նշել է, որ Ռուսաստանը հիմա փորձում է կոտրել Եվրոպայի կոլեկտիվ անվտանգության համակարգը, փոխել աշխարհում հավասարակշռությունը:

Նմանատիպ նյութեր