«Իսլամական պետություն»-ը նավթի վաճառքից ամսական 50 մլն դոլարի եկամուտ է ունենում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող նավթահանքերից արդյունահանված նավթի վաճառքից ամսական 50 մլն դոլարի եկամուտ է ունենում: Այսպիսի տվյալներ է հրապարակել Associated Press-ը:
Թերթը, հղում անելով իր անանուն իրազեկ աղբյուրներին, նշում է, որ Միացյալ Նահանգները փորձել է կասեցնել նավթի մաքսանենգ մատակարարումները և բանակցություններ վարել մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, սակայն դրանք անարդյունք են ավարտվել:
Իրաքյան հետախուզության ներկայացուցիչները հայտնել են, որ հարցը բավականին դժվար է լուծելը, քանի որ ահաբեկիչները նավթի 1 բարելը վաճառում են 35, երբեմն էլ՝ 10 ԱՄՆ դոլարով, իսկ մաքսանենգները չոր հումքը վերավաճառում են Թուրքիայում իրենց միջնորդներին: