1421 դիտում
17:31 15-09-2014
Ոռոգման ջրի դեֆիցիտ. Արմավիրի մարզում ջրի խնդիրը դարձել է գլխացավանք. տեսանյութ
Եղեգնուտցի հողագործներից շատերի համար գյուղատնտեսական սեզոնն ավարտվել է հուլիսին: Գյուղի 1300 հեկտար մշակելի հողատարածքից 300-ը ոռոգվում է խորքային հորերի միջոցով: Մյուսները պետք է ջուր ստանային Սև ջուր գետից և Ախուրյանի ջրամբարից: Սև ջուրը ցամաքել է, իսկ Ախուրյանից երկու ամիս է ջուր չի եկել:
Եղեգնուտի գյուղապետը տարիներ առաջ էր կանխատեսել, որ նման իրավիճակ կարող է ստեղծել: Ռազմիկ Մարգարյանն ընթերցում է յոթ տարի առաջ ջրային պետական կոմիտեին ուղղված իր գրությունը:
Եղեգնուտին ոռոգման ջրով ապահովում են Սև ջուր-Ախթամար և Մերձափնյա ՋՕԸ-երը: Գյուղապետը գիտի, որ տարին սակավաջուր է, բայց նաև վստահ է` եթե խորքային հորերը աշխատեին ամբողջ հզորությամբ, գյուղը ոռոգման ջրի խնդիր չէր ունենա:
Սև ջուր – Ախթամար ՋՕԸ փոխտնօրեն Սամսոն Գալոյանի փոխանցմամբ, գանձումները կատարվում են ջրի ծավալին համապատասխան, իսկ սահմանված ժամավճարի համար հաշվի են առնում պոմպի հզորությունը: Գալոյանը վստահեցնում է, որ պոմպերն աշխատում են ամբողջ հզորությամբ:
Մատակարարը ոռոգման ջրի սակավության մեկ այլ փաստ էլ նշեց: Ընկերության սպասարկման տարածքում գտնվող 4 հզոր պոմպակայաններն անգործության են մատնվել ջրի ցածր մակարդակի պատճառով: Սև ջուր – Ախթամար ՋՕԸ ոռոգման ջուր է մատակարարում 2700 հեկտարով 6 համայնքների: Ընկերության փոխտնօրենի խոսքով, իրենց սպասարկման գոտում ծայրահեղ լարված վիճակ է միայն Եղեգնուտում: Խնդիրը լուծելու ճանապարհն էլ չեն տեսնում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33652]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
23:47 19-05-2014
Ամառվա կեսին ոռոգման ջրի դեֆիցիտ կառաջանա.տեսանյութ
27498 դիտում
20:33 05-06-2017
«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան