211652_close_icon
views-count1242 դիտում article-date 17:53 15-09-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ

ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի Արթուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Հպարտ եմ, որ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ երկրորդ անգամ բարձրացավ մեր երկրի դրոշը: Ձեր փայլուն հաղթանակը, որը մեր հավաքականին բերեց երկրորդ ոսկե մեդալը, կրկնակի տոն դարձավ մեր հայրենակիցների համար թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ այսուհետ ևս Դուք բարձր կպահեք մեր երկրի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով: Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր ըմբշամարտիկների փառահեղ հաղթանակներում: Կրկին շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում անսպառ եռանդ և հաղթանակներ»:

Նմանատիպ նյութեր