211652_close_icon
views-count1435 դիտում article-date 19:38 25-09-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ. «Հարգելի Արթուր Նիկոլայի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Դուք ոչ միայն հայտնի գիտնական եք, այլև ակնառու պետական և հասարակական գործիչ, ով իր ստեղծագործական և հարուստ կյանքի փորձը ծառայեցրել է Ռուսաստանի պետականության ամրապնդմանը: Մենք ուրախ ենք, որ մեր հարգելի հայրենակցի պետական և գիտական գործունեությունը և քաջությունը գնահատվել է ըստ արժանվույն: Ձեր հարուստ գիտելիքների և անսպառ ստեղծագործական եռանդի շնորհիվ իրականացվել են կարևորագույն հայտնագործություններ Արկտիկայի ուսումնասիրության ոլորտում: Ձեր վճռականությունը և հերոսությունն օրինակ է նոր սերնդի համար: Մենք Հայաստանում անկեղծ հպարտանում ենք Ձեր հաջողություններով: Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:

Նմանատիպ նյութեր