211652_close_icon
views-count1724 դիտում article-date 23:04 15-09-2014

«Իսլամական պետության» զինյալները քիմիական ռումբերով գնդակոծել են Դուլուիա քաղաքը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական նյութերով գնդակոծություններ են իրականացրել Իրաքի Սալադ Էդ Դին գավառի Դուլուիա քաղաքում։ Այս մասին հայտնում է «Աս Սումարիյա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Նշվում է, որ մի քանի 10֊նյակ մարդիկ շնչահեղձության գանգատներով հոսպիտալացվել են։ «Քաղաքում բնակիչների շրջանում խուճապ է առաջացել»,֊ հայտնել են ոստիկանությունում։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր