211652_close_icon
views-count23391 դիտում article-date 12:47 17-09-2014

ՀՔԾ-ի նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը ներկա պահին իր 600,000 դրամ թոշակով է ապրում և հուշեր գրում իր անցած ուղու՝ սիրո, ընտանիքի, դավադրության, ընկերության մասին

Տարիներ առաջ Տաշքենդում տրանսպորտի նախարարությունում սլաքավարների հաստիք կար, որտեղ աշխատողների խիստ սղություն կար: Մի քանի տրանսպորտի նախարար փոխվեց, բայց այդ հաստիքի սղությունը չէին կարողանում բավարարել: Տրանսպորտի նախարարի պաշտոնում մի հայի նշանակեցին եւ հայը կարողացավ այդ հարցը կարգավորել: Գիտե՞ք, ինչ արեց. այդ սլաքավարի պաշտոնը փոխեց, սարքեց «նաչալնիկ պուտեյ», եւ բոլորը սկսեցին պայքարել այդ պաշտոնի համար: Այս համեմատականը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում բերեց ՀՔԾ-ի նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծմանը, հաստիքներին: Նա նաեւ խոսեց հրաժարականից հետո իր առօրյայի, աշխատանքների, առաջարկի եւ իր գրի առնվող հուշերի մասին: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Միրզոյան, Հատուկ քննչական կոմիտեում ձեր տարիների փորձը օգտագործվելու՞ է, աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք, թե՞ ոչ: [/b] -Ո՛չ, ո՛չ: Ես թոշակի եմ անցել ու ինձ շատ լավ եմ զգում: Իրականում ինձ նոր աշխատանք, պաշտոն չեն առաջարկել, բայց որ առաջարկեն, կմտածեմ: Իսկ, քանի դեռ չեն առաջարկել, ոչինչ չեմ կարող ասել: [b]-Դասախոսությամբ էլ չե՞ք զբաղվում: [/b] -Ոչ, ոչ: Ես հեռու եմ նման բաներից: Ես արտադրության մարդ եմ: [b]-Իսկ վիրավորված չե՞ք, որ այսքան ժամանակ անց ոչ ոք ձեզ աշխատանքի առաջարկ չի արել, հատկապես այն դեպքում, երբ ոլորտի մասնագետներն են հավաստում, որ ունենք լուրջ պոտենցիալ եւ բեղմնավոր աշխատանքի վաստակ: [/b] -Բացարձակապես ոչնչից վիրավորված չեմ: Ես մոտ 40 տարի աշխատել եմ եւ կարծում եմ՝ հերիք է: Ճիշտ է, անունը կոմիտե է, բայց Համբարձումյան Գագիկի հիմնարկն է եւ ոչնչով չի տարբերվում նախկին համակարգից, բացի անունից եւ ավելացված պաշտոններից՝ տեղակալներ, վարչության պետեր եւ այսպես շարունակ անհասկանալի հաստիքներ: [b]-Ինչպես հասկացա, կարծում եք, որ ճիշտ կադրային քաղաքականություն չի տարվում, հա՞: [/b] -Ես, որ աշխատում էի Տաշքենդում, հետաքրքիր մի երեւույթի հանդիպեցի: Ուրեմն տրանսպորտի նախարարությունում սլաքավարների հաստիք կար, որտեղ աշխատողների խիստ սղություն կար: Սլաքավորը գիտե՞ք, որն է, որ դրոշակը պահում է, եւ գնացքավարն անցնում է: Մի քանի տրանսպորտի նախարար փոխվեց, բայց այդ հաստիքի սղությունը չէին կարողանում բավարարել: Տրանսպորտի նախարարի պաշտոնում մի հայի նշանակեցին եւ հայը կարողացավ այդ հարցը կարգավորել: Գիտե՞ք ինչ արեց այդ սլաքավարի պաշտոնը, ում աշխատավարձը 70,000 ռուբլի էր, փոխեց, սարքեց «նաչալնիկ պուտեյ», եւ բոլորը սկսեցին պայքարել այդ պաշտոնի համար: Հիմա քննչական կոմիտեի ղեկավարներ, վարչության պետեր, պետերի տեղակալաներ…: Սա այն աշխատանքն է, որը արել է ոստիկանության քննչական վարչությունը: Այսինքն՝ հանցագործությունները, բնակչության թիվը հո չի՞ ավելացել, հետեւաբար, այդ աշխատողների քանակմ ինչու՞ եք ավելացնում: Հատուկ քննչական ծառայությունում ավելացրեք: Ես իմ մի տեղակալով եւ քննիչներով թող տեսնեն, թե ինչքան գործ ենք բացահայտել, ուղարկել դատարան, քանի վճիռ է եղել եւ այլն եւ այլն: [b] -Ի՞նչ է կարծում, կոմիտեի ստեղծմամբ մարդկանց պաշտոններով ապահովելու, նրանց սիրաշահելու խնդի՞ր է դրված: [/b] -Չգիտեմ, բայց նաեւ չեմ կարողանում հասկանալ՝ ինչի համար է դա արվում: Դատախազությունում մի ժամանակ կար Միրզոյան Ռաֆիկ, որի հետ բարեկամներ չենք: Նա ուներ մի քանի հավաքարար եւ ֆինանսական աշխատողներ, բայց նա կարողանում էր բոլոր գործերը սպասարկել: Բայց հիմա հաստիքներ է, որ ավելացնում են: Մարդ ասում է՝ դնի, հաշվարկի, թե օրվա ընթացքում ինչքան գործ են արել: Իմ մոտեցումներն ուրիշ են: Եթե կոմիտե էին ստեղծում, ապա հենց կոմիտե էլ պետք է լիներ: Բոլոր քննչական մարմինները մտցնեին այդ կոմիտեի մեջ, որ անվանը համահունչ կառույց լիներ: [b]-Ձեր կյանքի կարեւոր տարիները նվիրել ենք հիմնականում համակարգին: Ներկա պահին, երբ հետադարձ հայացք եք ուղղում, ի՞նչ եք կարծում, ժամանակը ճի՞շտ եք օգտագործել, թե՞ ոչ: [/b] -Եթե ինձ նորից հնարավորություն տրվեր, ես մարզի քննիչից սկսած նորից կկրկնեի իմ անցած ճանապարհը: [b]-Իսկ կյանքի հիմնական տարիները աշխատանքին նվիրելուց հետո, երբ ինքներդ նշեցիք, որ արդեն թոշակի եք անցել, ինչպե՞ս եք հագեցնում ձեր առօրյան: Շատերը հիմնական ժամանակը բնությանն են նվիրում, այգեգործությամբ զբաղվում: Ձեզ մոտ ինչպե՞ս է: [/b] -Հրաշալի է անցնում: 600,000-ի չափ թոշակ եմ ստանում: Չէ, ես այգեգործությամբ չեմ զբաղվում: Հիմնականում բացթողումներով եմ զբաղվում: Այն, ինչ ես չեմ հասցրել ընթերցել, դրանք եմ ընթերցում: Հուշեր եմ գրում իմ կյանքի հետաքրքիր դրվագների մասին՝ դավադրության, սիրո, ընտանիքի, ընկերության, ամեն ինչի, իմ անցած ուղու մասին: [b]-Կառանձնացնե՞ք ձեր կյանքի ամենաթանկ հուշերից մեկը: [/b] - Դա շատ անձնական է: Դեռ գրում եմ: Բայց նաեւ շատ ծիծաղաշարժ բաներ էլ են պատահել իմ կյանքում: Պերմում քննիչ էի նշանակվել եւ արդեն իջել էի օդանավակայան, երբ հանդիպեցի շրջանի դատախազի վարորդին: Մեկ մետր քսան սանտիմետրանոց կտոր էի գնել եւ հարցրեցի, թե ունեն լավ ծանոթ, որ լավ կարի: Ասաց՝ հա, եւ իր շալվարը ցույց տվեց, բայց լայն եւ անշնորք էր կարած: Ասացի. «Վասյա, դրա լավը ո՞րն է»: Ի՞նչ պատասխանի,-լավ է, օղու շիշը մտցրեց գրպանը եւ ասաց,-տե՞ս, թե ինչ ազատ է տեղավորվում գրպանում: Չափանիշ էր: Ես հասկացա, որ այդ մարզում հիմնականում հարբեցողներ էին: Մի պատմություն էլ հիշեցի: Մարզային դատախազ ունեինք, որը հետագայում դարձավ Ռուսաստանի դատախազը: Ընդլայնված կոլեգիայի նիստերին, եթե մեկին կանգնեցնում էր, նշանակում էր, որ ազատում է աշխատանքից: Մի օր էլ բոլորին կանգնեցնելով եկավ, հերթը հասավ ինձ ու ինձ էլ կանգնեցրեց: Ու տեսեք՝ ինչի համար: Սպանության գործով հեռավոր շրջան էի գնացել, որտեղ սպանություն կատարողին բացահայտելուց հետո ձերբակալման արձանագրությունը գրեցի, տվեցի ձեռքը եւ ասացի՝ գնա: Վստահ էի, որ գնալու էր, հանձնվեր, որովհետեւ հոգեբանական կոնտակտը այնպես ստացվեց, որ ինձ հավատում էր: Ու գնացել, հանձնվել էր: Դատախազը բազմահազարանոց հավաքվածներին այդ պատմությունը պատմելով ասում էր՝ տեսեք, ինչ է արել. ձերբակալման որոշումը տվել է ձեռքը եւ ուղարկել է ոստիկանություն: Բայց հաշվի առնելով, որ գնացել ու հաձնվել է, խրախուսեց եւ ինձ աշխատանքից չազատեց: [b]-Պարոն Միրզոյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ ցանկանում եմ, որ ձեր հուշերը գնալով ավելի հաճելիներով ավելանան: [/b] Զրուցեց [b][color=#CC0000]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/color][/b]

Նմանատիպ նյութեր