954 դիտում
15:46 17-09-2014
Մայրաքաղաքում շարունակվում են հասարակական տրանսպորտի ծառայությունների որակի հսկման աշխատանքները
Մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները:
Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
17:27 15-02-2014
Ավստրալիան սահմանների հսկման համար 7 անօդաչու սարք կգնի
1772 դիտում
23:00 18-03-2019
Գողություններ տեսախցիկների հսկման տիրույթում. ԹԵՄԱՏԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
601 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում