1183 դիտում
15:54 17-09-2014
Արմեն Աշոտյանը Հռոմում կմասնակցի Բոլոնիայի գործընթացի հետամուտ նիստին
Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:
Նախատեսվում են քննարկումներ Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը: Անդրադարձ կլինի նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին:
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
12:20 27-06-2014
«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում
Այս բաժնից
559 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը