1506 դիտում
11:11 18-09-2014
Իսպանիան Patriot ԶՀՀ-ներ կտեղակայի Թուրքիայի տարածքում և զինվորականներ կուղարկի այնտեղ
Իսպանիան պատրաստվում է Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայել Թուրքիայի տարածքում, ինչպես նաև 130 զինվորական ուղարկել այդ երկիր: Նման հայտարարություն է արել Իսպանիայի Պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, փոխանցում է Ria Novosti-ն:
Իսպանացի նախարարը նշել է, որ նախաձեռնությունն իրականացվում է Թուրքիային Իրաքից և Սիրիայից հնարավոր օդային հարվածներից պաշտպանելու ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում: ԶՀՀ-ները տեղակայվելու են Ադանայի շրջանում, իսկ հրթիռները և զինվորականները Թուրքիայում կլինեն 2015 թվականի հունվարին:
Ավելի վաղ Իսպանիան հայտարարել էր, որ իր զինվորականները չեն մասնակցի «Իսլամական պետության» գրոհայինների դեմ անմիջական պայքարին, սակայն կաջակցեն Իրաքի կառավարությանը սպառազինության մատակարարման, դրանց տեղափոխման ու սպառազինման հարցում:
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
10:25 13-02-2016
ԱՄՆ-ն հավելյալ Patriot ԶՀՀ-ներ է տեղադրել Հարավային Կորեայում. ԶԼՄ-ներ
1818 դիտում
13:05 23-06-2014
ՆԱՏՕ-ն որոշել է դուրս բերել Patriot ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքից
1138 դիտում
16:43 03-07-2023
Իսպանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին Լիտվայում կտեղակայի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են