211652_close_icon
views-count4893 դիտում article-date 14:24 18-09-2014

Իրանում «Happy» երգը կատարողներին դատապարտել են ազատազրկման և մտրակի 91 հարվածների. տեսանյութ

Ֆարել Ուիլյամսի հանրահայտ Happy երգի տեսահոլվակի նկարահանմանը մասնակցած իրանցի 6 երիտասարդներին դատարանը դատապարտել է 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև մտրակի 91-ական հարվածների, հաղորդում է The Daily Mail-ը: Դատարանը ավելի խիստ է պատժել տեսահոլովակի ռեժիսորին՝ Սասսան Սուլեյմանիին՝ նրան դատապարտելով 1 տավա ազատազրկման և 91 մտրակի հարվածների: Ամեն դեպքում երիտասարդները «ջրից չոր դուրս եկան», քանի որ դատավճիռը պայմանական համարվեց և «հետաձգվեց» 3 տարով: Այժմ նրանք ազատության մեջ են, սակայն եթե 3 տարվա ընթացքում նմանատիպ որևէ բան արվի, այդ դեպքում երիտասարդները հաստատ կհայտնվեն ճաղերի հետևում: Ի դեպ, Ֆարել Ուիլյամսն այդ պատմության մասին իմանալով՝ Twitter-ի իր էջում գրել է. «Ցավալի է, որ այդ երիտասարդ մարդկանց ձերբակալում են միայն նրա համար, որ նրանք փորձել են տարածել երջանկություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր