10415 դիտում
15:14 18-09-2014
Նոր մանրամասներ այսօր հակառակորդի կրակոցից մահացած 24-ամյա զինծառայողի մասին
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 24-ամյա Մհեր Հովհաննեսի Հակոբյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, լեյտենանտ էր եւ 7 տարի է՝ ծառայության մեջ էր գտնվում: Նա բնակվում էր Վանաձորում:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից
Նմանատիպ նյութեր
6111 դիտում
18:54 20-06-2014
Այսօր մահացած զինծառայողի մահը նախնական տեղեկություններով հակառակորդի կրակոցից չի վրա հասել
7835 դիտում
13:25 27-05-2014
Նոր մանրամասներ երեկ հակառակորդի կրակոցից մահացած և վիրավորված զինծառայողների մասին
11673 դիտում
15:53 25-06-2014
Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցից սպանված զինծառայողի մասին. նրանք անգամ տուն չունեն
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
928 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը