211652_close_icon
views-count5271 դիտում article-date 16:13 18-09-2014

Երևանում մատակարարը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային. տեսանյութ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Ռուբեն Մակարյանը իր վարած Mitsubishi մակնիշի 80 AA 858 համարանիշի ավտոմեքենայով Նորագյուղի 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա Անահիտ Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան, ով ստացել է ձախ կրունկի կոտրվածք և պոլիտրավմա, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Մակարյանն աշխատում է «Խոսպ» ՍՊԸ-ում՝ որպես մատակարար: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր