211652_close_icon
views-count8668 դիտում article-date 16:53 18-09-2014

ԱԺ պատգամավորի հորը հասցրել են նրան, որ նա հրաժարականի դիմում գրի

Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարպետյանի հայրը՝ Արտաշես Կարապետյանը, ով օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, չի կարողանում հիմնավորել, թե ինչու է գնացել այդ քայլին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա մի քանի օր շարունակ խոստացավ պատասխանել այդ հարցին, բայց վերջում հանձնվեց եւ նշեց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին: Հիշեցնենք, որ մինչ այդ նա [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում ասել էր, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հաճախ է խռովում աշխատակիցներից եւ անձամբ իր հետ էլ է խռով պահում: Ավելին, կոնֆլիկտը նրանց միջեւ այնքան էր հասունացել, որ, ըստ Արտաշես Կարապետյանի, Սամվել Բալասանյանը փորձում է հասնել նրան, որ նա հրաժարականի դիմում ներկայացնի: «Նա պարբերաբար խռովում է ինձ հետ: Մենք նույն դպրոցում ենք սովորել՝ 1 տարվա տարբերությամբ, ինստիտուտում զուգահեռ ենք սովորել. ես՝ բանասիրական ֆակուլտետում, ինքը՝ ֆիզմաթում: Մենք շատ նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Կարեն Սերոբիչի ժամանակ ես նույնիսկ օգնել եմ իրեն պատգամավոր դառնալու հարցում: Բայց, երբ քաղաքապետ ընտրվեց, հենց առաջին հանդիպման ժամանակ ասաց. «Դու պոլնի խոդ իմ դեմ ես աշխատել» »,- ասել էր Արտաշես Կարպետյանը: Գյումրու քաղաքապետրանից էլ են ասում, որ նրան երկար են «հասկացրել», որ հրաժարականի դիմում գրի, բայց տեսնելով, որ չի գնում այդ քայլին, հասցրել են դրան:

Նմանատիպ նյութեր