211652_close_icon
views-count32649 դիտում article-date 20:00 18-09-2014

Գոլդ համարանիշներով «յաշիկի», Audi-ի և Range Rover-ի վարորդները Թբիլիսյան խճուղում արհեստական խցանում ստեղծելով ավտոռալի էին կազմակերպել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18֊ին, Երևանում՝ Թբիլիսյան խճուղում 3 ավտոմեքենաների վարորդներ մի իսկական ավտոռալի էին ստեղծել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes G 550 մակնիշի 01 FD 001 համարանիշի, Audi մակնիշի 01 TQ 001 համարանիշի և Range Rover մակնիշի 11 PO 111 համարանիշի ավտոմեքենաների վարորդները, նշված հատվածում ստեղծելով վթարային իրավիճակ, մեքենաները կայանում էին իրար կողք՝ խոչընդոտ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների համար, և մի քանի րոպե կանգնելով, ազդանշաններ տալով «գոնկա» էին կպնում իրար հետ։ Հասնելով Շամպայն Գինիների գործարանի մոտ՝ նորից կայանեցին ավտոմեքենաները մի քանի րոպե ճանապարհի մեջտեղում՝ թույլ չտալով որպեսզի մյուս տրանսպորտային միջոցները կարողանան ազատ երթևեկել։ [b][color=#EF2929]SHAMSHYAN-com[/color][/b]֊ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և մեր օրերի «ցռան վերգոններին» կարճ ժամանակում կհայտնաբերի, ովքեր խոնահ հարսի նման կենթարկվեն վարչական պատասխանատվության, հակառակ դեպքում, եթե այս շումախեռներին չհայտանբերեն ու չպատժեն, ապա նրանք պատուհաս կդառնան բարեխիղճ վարորդների համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes G 550֊ը հաշվառված է Երևան քաղաքի Շիրվանզադե 7֊րդ շենքի բնակիչ 27֊ամյա Սեդա Խաչատրյանի անվամբ, Audi-ն հաշվառված է նույն հասցեի բնակիչ 30֊ամյա Արտյոմ Տերտերյանի անվամբ, իսկ Range Rover֊ը Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 5֊րդ շենքի բնակիչ 50֊ամյա Մարիետա Շալգալդյանի անվամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր