211652_close_icon
views-count2231 դիտում article-date 20:44 18-09-2014

Արտոնություններ՝ սահմանամերձ գյուղերին. Գործադիրը հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանի նախագծին․ lurer.com

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագծի համաձայն՝ սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում են համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից. հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից, որպեսզի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները: Կառավարությունն առաջարկում է լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար՝ ավելացնելով ևս երկու դրույթ՝ սոցիալական և կրթական կարիքների դեպքերով: Կառավարությունը փոփոխություն է կատարել նաև մեկ այլ հոդվածում՝ «Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար»: Գործադիրն առաջարկում է հանել «հուղարկավորության ծախսերի համար» բառերը, քանի որ չեն բացառվում դեպքեր, երբ զոհվածների ընտանիքները ֆիզիկապես հուղարկավորություն կազմակերպելու հնարավորություն չունենան: Նախագծով առաջարկում է նաև, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Սահմանապահ համայնքները ՀՀ պետական բյուջեից պետք է ստանան լրացուցիչ օգնություն՝ բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Մանրամասները՝ [url=http://lurer.com/?p=156375&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր