211652_close_icon
views-count1486 դիտում article-date 23:07 18-09-2014

Պուտինն Ավստրիայի կանցլերի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։ Հեռախոսազրույցի ընթացքում 2 քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և ԵՄ֊ի միջև հարաբերությունների շուտափույթ կանոնավորման։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ավստրիական կողմի նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր