211652_close_icon
views-count2091 դիտում article-date 11:00 19-09-2014

Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս. ՉԻ

«Մինչ Սյունիքը սպասման մեջ է, թե ով է ստանձնելու մարզի ղեկավարի պարտականությունները, այդ տարածաշրջանում առաջացած «Սյունաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, փոխնախարար Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս: «ՉԻ» տեղեկություններով՝ տարբեր տեղերում նա հայտարարել է, թե ցանկանում է առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունաց արծիվներ» մեդալով պարգևատրել: «Վերջինս մասնավոր զրույցներում ասել է, թե այդ ամենը կազմակերպելու համար հիմա բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի սպասվելիք պարգևատրման միջոցառումը ներկայացուցչական լինի: Փոխնախարարի նպատակը մեդալ տալու արարողությունը Սյունիքում կազմակերպելն է»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր