«Ժառանգություն»-ում տարաձայնությունները հերթական անգամ սրվել են. Իրավունք
Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգած «Իրավունք»-ի աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:
«Այն, որ «եռյակաքառյակային» ձևաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորն ու անընդունելի են համարում:
Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանն ու արմատականորեն տրամադրված երիտասարդները պնդում են, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: