26410 դիտում
21:23 19-09-2014
Նոր մանրամասներ Գուգարք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից. սպանությունից առաջ հանցագործը ճաշել է տան անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 18֊ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակում իրականացնողը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Գուգարք գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, ով նաև հարձակման ենթարկված ընտանիքի հարևանն է:
Ըստ Թաթուլի Հարությունյանի դեպքը հետևյալ կերպ է տեղի ունեցել․ «Դուրս եկա դուռը, տեսա 23-ամյա Հայկ Աշուղյանը ճվաց, թե Թաթուլ ձաձա տուն գող է մտել, մտածեցի կարող է թվացել է տղային, թե չէ, տուն եմ մտել, տունը սաղ շաղ տված էր, էդ պահին հորեղբոր կինն եկավ, երեքով կանգնած էինք,հարցրեցի, ասի Ռաֆո ջան հաստատ ես տեսել, ասեց հա, ես էլ զանգեցի անմիջապես ոստիկանության մեր մանկական տեսուչին ու խնդրեցի կապվել ոստիկանության հետ ու տեղյակ պահել, ոստիկաններն արագ եկան ու մինչև ես խոսում էի ոստիկանության հետ, Ռաֆոն մտավ տուն ու էդ պահին իրեն էլ դանակով խփեցին»,-պատմեց տնօրենը:
Թաթուլ Հարությունյանի խոսքով այդ պահին ոստիկաններն ու հավաքված մարդիկ խառնված սկսել են ոստիկանության մեքենայով կազմակերպվել երիտասարդին հիվանդանոց տեղափոխելու գործընթացը, ու այդ ընթացքում հարազատներից մեկը մտել է տուն ու սենյակում հայտնաբերել տանտիրուհու՝Հայկուշ Աշուղյանի դին՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով:
Ըստ ոստիկանների պատմածի, ավազակային հարձակում կատարած 24-ամյա Արթուր Հարությունյանին ոստիկանները հայտնաբերել են դպրոցի նկուղ տանող աստիճանավանդակների մոտ՝ կիսամերկ, արյունոտ հագուստներով:
Դեպքի մասին իմանալով դպրոցի տնօրենը զգուշացրել է պահակին դպրոցի դռները որևէ մեկի առաջ չբացել:
Ըստ դպրոցի տնօրենի, ավազակային հարձակում իրականացրած 23-ամյա Արթուր Ղավալյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ և դեպքից ժամեր առաջ էլ ճաշել է տան անդամների հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով օրեր անց պետք է կայանար ավազակային հարձակման ենթարկված ընտանիքի հարազատներից մեկի սպխեչը, ինչի պատճառով ընտանիքի անդամները անասունն են մորթել և գումար ունեցել, ինչի մասին էլ իմանալով կատարվել է եղելությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/19/27578/]ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:[/url]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+