211652_close_icon
views-count6437 դիտում article-date 15:54 20-09-2014

Երևանում ՌԴ քաղաքացին Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09․00֊ի սահմաններում Աճառյան փողոցում Երևանի բնակիչ 27֊ամյա Խաչատուր Մկրտչյանը, ով ՌԴ քաղաքացի է, իր վարած Toyota մակնիշի 60 AM 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Ավան 14 փողոցի բնակիչ 55֊ամյա Էդուարդ Զախարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնահարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր