211652_close_icon
views-count1406 դիտում article-date 23:13 21-09-2014

Իրանում պահանջել են երկրում արգելել սմարթֆոնների Viber, WhatsApp և Tango հանրահայտ մեսենջերները

Իրանի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրում արգելել սմարթֆոնների Viber, WhatsApp և Tango հանրահայտ մեսենջերները: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը: Պաշտոնյաները պարզել են, որ այդ ծրագրերի օգնությամբ տարածվում են արատավոր տեղեկություններ, այդ թվում նաև՝ արտերկրի հրահանգով: Իրանի գլխավոր դատախազ Գոյամ Հոսեին Մոհսենի Էջեին տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությանը հղած նամակում ընդգծել է, որ այդ սոցցանցերում տարածվում են իսլամական արժեքների հանդեպ անվայելուչ ու վիրավորական նյութեր: Դրա հետ կապված՝ դատախազը կապի նախարարությունից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ սոցցանցերի մուտքն արգելափակելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չկատարվի իր պահանջը, ապա անհրաժեշտ միջոցները անմիջականորեն կձեռնարկվեն բուն երկրի դատական համակարգը:

Նմանատիպ նյութեր