7395 դիտում
14:31 22-09-2014
Երևանում ՀՀ ՊՆ վաշտի հրամանատարը Mercedes-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ, այդ թվում՝ լաբորանտ ու տնօրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Բագրատունյաց և Իսակովի պողոտաների ու Սեբաստիա փողոցի հատման գոտում՝ կամրջի մոտ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Եղոյանը իր վարած Mercedes մակնիշի 75 ZZ 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 25-ամյա Ելիզավետա Սարուխանյանը, 52-ամյա Անահիտ Զաքարյանը և 28-ամյա Արման Մարտոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Կ. Եղոյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան է: Վիրավոր ուղևորներից Ե. Սարուխանյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես լաբորանտ, իսկ Ա. Մարտոյանը՝ «Փարոս-Գազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1462 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)