211652_close_icon
views-count944 դիտում article-date 15:19 22-09-2014

ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի, որոնց անվտանգությանը կհետևի կազմակերպության մոտ 350 դիտորդ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը: Նրա խոսքերով` Լուգանսկում ու Դոնեցկում գործելու է 90-100-ական դիտորդ, իսկ Կրամատորսկում, Մարիուպոլում ու Անտրացիտում` 50-ական դիտորդ: Կելինի խոսքերով` Գերմանիան պատրաստ է ԵԱՀԿ-ի կարիքների համար Ուկրաինա ուղարկել մինչև 10 մարտական անօդաչու թռչող սարք ու 100 հոգանոց անձնակազմ:

Նմանատիպ նյութեր