211652_close_icon
views-count1949 դիտում article-date 22:04 19-05-2022

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում։ ՌԴ-ն այս կռվում կարող է հաղթել միայն առնվազն մասնակի մոբիլիզացիայի դեպքում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Պուտինը մոբիլիզացիա չի անում՝ ռուսական բունտից կամ սողացող հեղաշրջումից վախենալով։ Ուկրաինայում այս պահին ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես պլանավորել էր Ռուսաստանը։ Ռուսաստանը չի կարող լինել գերտերություն, եթե Ուկրաինան իրենը չէ։ Այս պահին ռուսական երրորդ ծրագիրն է իրագործվում՝ հյուծման հայեցակարգը։ Սակայն Ուկրաինան շարունակում է դիմադրել։ Ուկրաինայի ղեկավարությունն, ի տարբերություն մեր ղեկավարության, միանգամից կապիտուլյացիա չստորագրելու կամք է դրսևորում»,-նշել է Տեր-Նակալյանը։

Խոսելով մեր տարածաշրջանի վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցության մասին, նա ընդգծել է, որ պատմականորեն, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պիկում են եղել, երբ Ռուսաստանը թույլ է եղել՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբում։ Երբ ՌԴ-ն սկսել է ոտքի կանգնել, դա զուգակցվել է համառ ու ցինիկ մերձեցմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր