211652_close_icon
views-count1215 դիտում article-date 21:33 22-09-2014

Պեպեն և Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել «Էլչե»-ի հետ հանդիպումը

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպաններ Պեպեն և Սերխիո Ռամոսը, ովքեր ապաքինվում են վնասվածքներից, այսօր սկսել են անհատական ծրագրով մարզումները: Այդուհանդերձ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք խաղին երկու խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է: «Պեպեն դեռ չի ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից: Իսկ Ռամոսը ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ունի: Դեռ տեղյակ չենք, թե որքան կտևի նրանց ապաքինումը»,-ասել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր