211652_close_icon
views-count1388 դիտում article-date 23:11 23-09-2014

Վան Գալը նոր տրանսֆերների համար 50 մլն ֆունտ կխնդրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը այս շաբաթ կհանդիպի ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, վան Գալը նոր համալրումների համար 50 մլն ֆունտ կխնդրի ղեկավարությունից: Հոլանդացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը: Այդ նպատակով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վան Գալը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռոմա»-ի պաշտպան Կևին Ստրոտմանին: Նշենք, որ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայում 12-րդ տեղն է զբաղեցնում:

Նմանատիպ նյութեր